Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությ...

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Իսպանիայի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Պեդրո Սանչեսի հանդիպումը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության շրջանակում ընթացող գործընթացներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերին։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության և տնտեսական զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև շարունակական երկխոսության պահպանումը միջազգային հարթակներում։