Ավստրիան լրտեսության համար երկրից վտարել է ռո...

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը հայտարարել է ռուսական դեսպանատան երեք աշխատակիցների վտարման մասին։ Նրանք կասկածվում են Վիեննայում դեսպանատան և դիվանագիտական բնակելի համալիրի տանիքներին տեղադրված հատուկ սարքավորումների միջոցով լրտեսական գործունեություն ծավալելու և գաղտնալսումներ կազմակերպելու մեջ։

Ըստ ORF-ի տվյալների՝ ռուսական կողմը տանիքների «անտենաների անտառի» միջոցով որսացել է արբանյակային ինտերնետով փոխանցվող տվյալները, այդ թվում՝ Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներից (ՄԱԿ, ԵԱՀԿ, ՄԱԳԱՏԷ): Ավստրիական կողմը դեռ ապրիլին պահանջել էր հանել կասկածյալների դիվանագիտական անձեռնմխելիությունը, սակայն Մոսկվայի մերժումից հետո հետևել է վտարման որոշումը։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր սա Ավստրիայից ռուս դիվանագետների վտարման արդեն 14-րդ դեպքն է։ Մոսկվան հայտարարել է, որ «խիստ կպատասխանի» այս քայլին։