Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են։ Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ-ն ունի ռազմամթերքի հսկայական քանակություն, հատկապես որոշակի տեսակների: Բացի այդ, մեծ քանակությամբ ռազմամթերք է արտադրվում և ըստ անհրաժեշտության ուղարկվում ԱՄՆ: Պաշտպանական ընկերությունները կառուցում են գործարանների և ֆաբրիկաների ամենամեծ քանակությունը մեր երկրի ողջ պատմության ընթացքում:
Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են: Նրանց համար երկարատև ազատազրկման ժամկետներ են պահանջվելու», - գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters-ը, հղում անելով տվյալներին ծանոթ երեք անձանց, հայտարարել էր, որ ԱՄՆ ԶՈւ- սպառել է իր բարձր ճշգրտության հեռահար հրթիռների պաշարների մեծ մասը Իրանի դեմ պատերազմի ընթացքում, ինչը մտահոգություններ է առաջացնում ապագա հակամարտություններին զինված ուժերի պատրաստվածության վերաբերյալ։



