Հայկական քաղաքացիական ավիացիան նշում է ձևավորման և զարգացման 93-ամյակը։
«Անցած տասնամյակների ընթացքում ավիացիան դարձել է Հայաստանի կապը աշխարհի հետ՝ միավորելով երկրներ ու մարդկանց, նպաստելով տնտեսության, զբոսաշրջության և միջազգային համագործակցության զարգացմանը։
Այս օրը շնորհավորում ենք ոլորտի բոլոր մասնագետներին, վետերաններին, գործընկերներին և նրանց, ովքեր իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքով ապահովում են հայկական ավիացիայի անվտանգ, կայուն և շարունակական զարգացումը։
Շնորհակալություն ձեր մասնագիտական նվիրումի, պատասխանատվության և բարձր չափանիշներին հավատարիմ աշխատանքի համար։
Թող Հայաստանի երկինքը միշտ լինի խաղաղ, իսկ հայկական ավիացիայի ճանապարհը՝ անվտանգ, զարգացող և նոր ձեռքբերումներով լի։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի 93-ամյակը»,-նշված է քաղավիացիայի տարածած հաղորդագրության մեջ։



