Առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կ...

Դուբայից Թել Ավիվ թռչող, առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։

Նախնական տվյալներով՝ միջադեպը կապված չէ անվտանգության սպառնալիքի հետ։ Իշխանությունները պարզում են՝ արդյոք արտակարգ իրավիճակի ազդանշանը տրվել է ինքնաթիռում վեճի պատճառով։

Ըստ «N12»-ի՝ օդաչուներն իրենց խցիկում հարվածել են միմյանց և ակտիվացրել ինքնաթիռի առևանգման մասին ազդարարող կոդը։