Ինչպես եք անում, որ հարստանում եք. հարց Ավինյ...

Մինչև իմ հանրային գործունեությունը և մասնավորապես՝ որևէ պաշտոն ստանձնելը, ես զբաղվել եմ տարատեսակ բիզնեսներով: Իմ ընտանիքի անդամները 90-ականներից զբաղվել են բիզնեսներով:  Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ո՞րն է իր հարստանալու բանաձևը, և ինչպե՞ս է ստացվում, որ յուրաքանչյուր տարի իր եկամուտներն աճում են:

«Իմ հայտարարագրերում ձեր բոլոր հարցերի պատասխանները թափանցիկորեն արտացոլված են»,- նշել է նա: