Հայաստանում մեկնարկել է «Աշխատիր Հայաստան» ծրագիրը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով` ծրագիրն ուղղված է գործազրկության կրճատմանը, քանի որ պաշտոնական տվյալներով, նոր մեթոդաբանությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը 20 տոկոս է:
Ծրագրի մասին Politik.am-ին փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը ասաց, որ քայլեր ձեռնարկելու են 3 հիմնական ուղղություններով. առաջինը` մարդկային կապիտալի զարգացումն է, որը ենթադրում է կրթական համակարգում բարեփոխումներ` երիտասարդների սոցիալ-տնտեսական ինտեգրման ապահովում, կրթություն-աշխատաշուկա կապի ապահովում: Երկրորդը` զբաղվածության խթանումը և երրորդը` ինստիտուցիոնալ բարեփոխումներն են.
«Ծրագրի ակնակլվող արդյունքը գործազրկության նվազեցումն է, տնտեսապես ոչ ակտիվ բնակչության տնտեսական ակտիվացումնը, ինչպես նաև աշխատանքնային իրավունքների երաշխավորված պաշպանությունը: Մեկ ամիս անց կկարողանք թվային տվյալներ ներկայացնել` հստակ ժամանակացույցով և կատարողականի գնահատման ցուցանիշներով»:
Նշենք նաև, որ «Աշխատիր Հայաստան» ծրագիրը առաջին անգամ է մեկնարկվում:



