Աշխարհ, կանգնի՛ր Արցախի կողքին, բացի՛ր կյանքի...

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սոցիալական ցանցերում արած հրապարակումով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստան - Արցախ միակ ճանապարհի արգելափակման փաստին։

Օլիմպիական չեմպիոնն Ինստագրամի սթորի բաժնում դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից լուսանկար է տեղադրել:

«Աշխարհ, կանգնիր Արցախի կողքին, բացիր կյանքի ճանապարհը», - հրապարակմանը կից գրել է օլիմպիական չեմպիոնը: