Արցախի նախագահը առողջապահական ոլորտի ծրագրերի...

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն առողջապահական ոլորտի ծրագրերի ու խնդիրների վերաբերյալ:

Քննարկվել են պատերազմական գործողությունների ընթացքում վնասված բուժհիմնարկների շենքային պայմանների վերականգնման, վերանորոգման, նոր սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության նոր կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև պատերազմի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիների բուժման հնարավորություններին և սոցիալական տարբեր արտոնություններից օգտվելու մեխանիզմներին առնչվող հարցերի:

Հանրապետության նախագահը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ քննարկված ծրագրերի պատշաճ ու արագ իրականացման, այդ թվում՝ բուժհիմնարկների պայմանների բարելավման ու վիրավոր քաղաքացիների փոխհատուցումների տրամադրման ուղղությամբ: