«Բնակիչնեն ու համայնքի ղեկավարը հանդիպել են, քննարկել խնդրի լուծման տարբերակները: Այն շենքում, որտեղ բնակվում էին եղվարդցի ընտանքիները, նախնական շինարարական աշխատանքեր պետք է կատարվեն, դրանից հետո այն կտրամադրվի բնակիչներին: Այս պահին նրանք այնտեղ չեն ապրում»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց Եղվարդի համայնքապետրանի ղեկավար Նորայր Սարգսյանի տեղակալը` անդրադառնալով եղվարդցի այն ընտանիքների խնդրին, ովքեր անօթևան մնալու հետևանքով 4 օր շարունակ գիշերեցին կառավարության շենքի մոտ, և օրեր առաջ վերդարձան Եղվարդ:
Քաղաքապետի տեղակալը նաև հայտնեց, որ առաջիկա ամիսներին շենքի մի հատվածը բնակիչներին կտրամադրվի առանց վարձավճարի, այնուհետև կհստակեցեն հետագա պայմանները:
Հիշեցենք, ավելի վաղ համայքի ղեկավար Նորայր Սարգսյանը հայտնել էր, որ շինությունը, որտեղ ապրել են բնակիչները, սեփականաշնորհված է եղել.
«Բնակիչներն իրենց նախաձեռնությամբ են տեղափոխվել այնտեղ, կարգի են բերել շինությունը. «Մենք երբեք նրանց չենք հավաստիացրել, որ այդ շինությունը իրենցն է, և որ իրենց չեն հանելու այնտեղից: Շինությունը սեփականաշնորհած Գուրգեն Զաքարյանը առաջարկել է բնակիչներին տվյալ շինությունից մի հատված տրամադրել, որտեղ կարող են բնակվել որքան կցանկանան»,- ասել էր նա:



