Ինչպես երեկ հայտնել էինք Եղվարդի անտուն մնացած բնակիչները քնում-արթնանում են կառավարության մոտ: Այսօր առավոտյան էլ նրանցից տեղեկացանք, որ այս գիշեր նույնպես քնել են այնտեղ: Խոսքը 30 ընտանքի մասին է, որից 15 են կառավարության մոտ, մյուս մասը մնացել է Եղվարդում իրենց գույքը հսկելու համար:
«Արդեն 4-րդ օրն է ինչ գիշերում ենք այստեղ, երեխաների հետ պառկում ենք գետնին: Հեղափոխության օրերին էլ ենք գետնին պառկել, փողոց փակել, բա՞ սրա համար: Վարչապետի հետ հանդիպում ենք պահանջում»,- ասում է եղվարդցիներից մեկը:Նաև հայտնեցին, որ իրենցից մեկի շաքարային դիաբետ ունի, որն այս ընթացում ավելի է սրվել. «Տուն մտնել չեն թողնում, որպեսզի գնանք դեղերը բերենք»,- ասում են մյուսները:

Հիշեցենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն՝ անդրադառնալով Կառավարության Եղվարդի Երևանյան խճուղի 11 հասցեից վտարված բնակիչների խնդրին ասել էր. Քաղաքացիները պարզապես ներխուժել են այդ տարածք և շուրջ մեկ տարի ապրում են։ Տարածքը հանրակացարանային շենք չէ, այլ արտադրական տարածք: Վտարման ենթակա այդ 6 ընտանիքները որևէ կոմպրոմիսի չեն գալիս և պնդում են, որ ուզում են ապրել այդ տարածքում։ Ցավոք, քանի դեռ սոցիալական շինարարություն չունենք, այդպիսի ընտանիքներին բնակարոնով ապահովելու որևէ գործիքակազմ չկա: 6 ընտանքներին 6 ամիս ժամանակ է տրվել՝ ազատելու տարածքը, ևս 6 ամիս իմ միջնորդությամբ է ավելացվել։
Մարզպետը նաև տեղեկացրել էր, որ առաջարկել են 2-3 ամսվա վարձավճար տրամադրել, սակայն դրան ևս բնակիչնեչը չեն համաձայնել։




