Մայիսի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերին: Այս մասին տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունից։
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Վաշինգտոնյան համաձայնագրերն ու մատնանշել դրանց շրջանակում իրականացվող համագործակցության շոշափելի արդյունքները:
Անդրադարձ է կատարվել նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրագործման շրջանակում տարվող աշխատանքներին ու դրանց հետագա ընթացքին:
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:



