Արագածոտնի մարզի համայնքների բնակիչները փակել...

Օհանավան, Կարբի և Ուշի համայնքների բնակիչները քիչ առաջ փակել էին Աշտարակ-Ապարան-Վանաձոր ճանապարհը: Ակցաիայի մասնակիցները պահանջում էին համայնքներին հակակարկտային կայաններ հատկացնել: 

Բնակիչների հավաստմամբ` նախորդ տարի համայնքներն ունեցել են 120 հակակարկտային կայան, սեզոնի կեսից օգտագործել են 80-ը և մնացել է 40-ը, սեզոնի սկսվելուն պես օգտագործել են 5-ը, մնացել է 35,  և արդեն հունիսին կկանգենն խնդրի առաջ: Խնդրին լուծում տալու համար դեպքի վայր էին գնացել Արագածոտնի մարզպետը, Կարբիի համայնքապետը և ԱԻՆ ներկայացուցիչը: 

Politik.am-ի զրուցակիցը հայտնեց, որ քիչ առաջ ճանապարհը բացել են Կարբիի համայնքապետ Կարո Բաղդասարյանի հորդորով, ով վստահեցրել է, որ կայանները համալրվելու են, բայց թե ինչպես, կհայտենեն ավելի ուշ. «Առավոտից այնտեղ էինք, քիչ առաջ բոլորը տուն գնացին: Սպասում ենք, խոստացան հստակ պատասխան տալ չորեքշաբթի»: