ԱՄՆ պաշտպանության նախարարության քաղաքական բաժնի ղեկավարը մշակում է երկրի միջուկային ոլորտի նոր ռազմավարությունը։ Այն փոքր հեռահարության տակտիկական զենքի կիրառում է նախատեսում Ռուսաստանի կամ Չինաստանի հետ հնարավոր պատերազմում։ Այս մասին NBC News-ին հայտնել են հինգ աղբյուրները։
Ակնկալվում է, որ նոր ծրագրի համաձայն՝ կթարմացվեն միջուկային պատասխանի այն տարբերակները, որոնք ճգնաժամի պահին առաջարկվում են ԱՄՆ նախագահին։
Նպատակն է թույլ չտալ, որ սովորական պատերազմը վերածվի միջուկայինի, ինչպես նաև կանխել հակառակորդի կողմից հակամարտությունն իր նպատակներով օգտագործելու փորձերը։



