ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունը «Տիտան» սուզանավի վթարի շրջանում սուզանավի բեկորների հետ միասին ծովի հատակից դուրս է բերել «ենթադրյալ մարդկային մարմնի մնացորդներ»: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայության տարածած հաղորդագրությունում։
«Միացյալ Նահանգների բուժաշխատողները անալիզի կենթարկեն ենթադրյալ մարդկային մարմնի մնացորդները, որոնք զգուշությամբ վերցվել են միջադեպի վայրում հայտնաբերված բեկորներից», - ասվում է գերատեսչության տարածած մամուլի տեղեկագրում։
Ծովային քննչական կոմիտեի (MBI) նախագահ Ջեյսոն Նոյբաուերը շնորհակալություն է հայտնել որոնողական գործողության մասնակիցներին օգնության համար՝ հայտարարելով, որ ապացույցները մի շարք միջազգային իրավասությունների քննիչներին թույլ կտան քննել այս ողբերգության պատճառները»:
Հաղորդվում է, որ Ծովային քննչական կոմիտեն կշարունակի ապացույցների հավաքումը և վկաների հարցաքննությունը՝ այս ողբերգության վերաբերյալ հանրային լսումների ընթացքում դրանք ներկայացնելու համար։
«Տիտան» սուզանավը մեկնել էր Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում «Տիտանիկ» նավի խորտակման վայրը դիտելու։ Հունիսի 18-ին՝ սուզվելուց կարճ ժամանակ անց, սուզանավը կորցրել էր կապն իրեն ուղեկցող նավի հետ։ Սուզանավում գտնվող բոլոր 5 անձինք զոհվել են ջրի ճնշման տակ պայթյունի հետևանքով: