ԱՀ Նախագահի հրամանագրով Վաչագան Բարեպաշտ մեդալներով են պարգևատրվել 1994թ.֊ից Արցախի Հանրապետությունում բազում սոցիալական ու բարեգործական ծրագրեր իրականացրած ամերիկահայ բարերարներ Ժասմեն Բունիաթյանը և Հայկուշ Քոհլերը:
Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեց ԱՀ Նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։ Մեդալները բարերարներին հանձնվել են Ազատուհի Սիմոնյանի կողմից, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքում Ժասմեն Բունիաթյանի կողմից վերականգնված ու բարեկարգված Նիկոլ Դումանի տուն-թանգարանում:



