Պետեկամուտների կոմիտեից հաստատում են՝ Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերությունը Shisha World-ն է։ Այս ընկերության 100 տոկոս բաժնետերը, ըստ e-register.am-ի, Սամվել Մկրտչյանն է։ Լրատվամիջոցները գրում են, որ 24-ամյա Մկրտչյանը գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբորորդին է։ Ի դեպ, համաձայն ընտրողների ռեգիստրի, Մկրտչյանը հաշվառված է Հյուսիսային պողոտա 6-րդ շենքի 37-րդ բանակարանում՝ նույն հասցեում, որտեղ գրանցում ունի նաև Ալեքսանյանի որդիներից Գրիգոր Ալեքսանյանը։



