Ադրբեջանի օդանավակայաններում Իրանի քաղաքացինե...

Հունիսի 23-ից Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը դադարեցվել է։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համապատասխան հաղորդագրությունը տարածել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։

Իրանի դեսպանատունը խնդրում է իր քաղաքացիներին նախապես «ASAN վիզա» կամ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում վիզա ստանալ։