Ջիդայում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստում Պակիստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մոհամմադ Իցհակ Դարը ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության և Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ կոչ է արել Իսրայելի դեմ նավթի և առևտրային էմբարգո սահմանել, գրում է Irantoday-ը։
Նա Պակիստանի համերաշխությունն է հայտնել Իրանին և Պաղեստինին՝ սատարելով Իսրայելին բոյկոտելու վերաբերյալ Թեհրանի կոչին։
«Եկել է սիոնիստներին պատասխանատվության ենթարկելու ժամանակը, և մահմեդական աշխարհը պետք է դուրս գա հայտարարությունների և դատապարտումների շրջանակից: Եթե Իսրայելը չհամաձայնի Գազայում կրակի անհապաղ դադարեցմանը, Իսլամական համագործակցության կազմակերպության անդամները պետք է հանդես գան Թել Ավիվի նավթի առևտրի բոյկոտի օգտին», - ընդգծել է նա իր ելույթում:
Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարը հայտարարել է, որ Իսրայելի շարունակական ագրեսիան Գազայում խաղաղ բնակչության դեմ, ներառյալ ռմբակոծությունները, ցեղասպանություն է: Նա Իսրայելին դատապարտել է պաղեստինցիների դեմ «սովն իբրև զենք» կիրառելու համար։