Ադրբեջանի արտգործնախարարն աշխատանքային այցով...

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ապրիլի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Բելառուս:

Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Նշվում է, որ այցի շրջանակներում Բայրամովը մասնակցելու է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա Մինսկում ապրիլի 12-ին։

Ուղևորության շրջանակներում նախատեսված է Բելառուսի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: