Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Լիտվայի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե պետք է ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա․«Ձեռնարկվում են համակարգված և հետևողական քայլեր` տեղահանվածներին ազատագրված տարածքներ վերադարձնելու ուղղությամբ։ Պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի տրամադրեն ականապատ տարածքների քարտեզները։ Հայերը 30 տարի շարունակ ականապատել են այդ տարածքները` հակառակ միջազգային գործընկերների կոչերին և հրաժարվում են մեզ տրամադրել այդ քարտեզները»,-ասել է ադրբեջանցի նախարարը։ Այս մասին տեղեկացնում է minval.az-ը:



