Աբխազիայի խորհրդարանում հրաձգություն կատարելո...

Խորհրդարանի անդամ Ադգուր Խարազիան կասկածվում է խորհրդարանի շենքում հրաձգություն կատարելու մեջ, որի հետևանքով մեկ պատգամավոր սպանվել է, մյուսը վիրավորումներով հիվանդանոցում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է նաեւ ներքին գործերի նախարարի ԺՊ Ռոբերտ Կյուտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Աբխազիայի խորհրդարանում կրակելու մեջ կասկածվում է պատգամավոր Ադգուր Խարազիան, որը դեպքի վայրից փախել է», - ասել է Կիուտը։

Ավելի վաղ, գլխավոր դատախազի տեղակալ Ռուսլան Տիրկբան ասել էր, որ օպերատիվ-որոնողական աշխատանքներ են իրականացվում՝ կրակողի ինքնությունը պարզելու և նրան անհապաղ կալանավորելու ուղղությամբ։ Նրա խոսքով, դեպքի վայրում զննում են Սուխումի դատախազության քննչական խումբը և գլխավոր դատախազության ներկայացուցիչները՝ հանցագործության հետքերը և այլ հանգամանքներ պարզելու նպատակով։ Կարճ ժամանակում քրեական գործ կհարուցվի։ Նա պարզաբանել է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքում՝ տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նիստի ժամանակ։ Հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, այնուհետև՝ կրակոցներ են հնչել։

Աբխազիայի Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Ժողովրդական ժողովի երկու պատգամավորներ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Սուխումի հանրապետական ​​հիվանդանոց։ «Բժիշկները ցուցաբերել են անհրաժեշտ ողջ օգնությունը, սակայն նրանց չի հաջողվել փրկել պատգամավոր Վախթանգի Գոլանձիայի կյանքը։ Պատգամավոր Կան Կվարչիան ձախ ուսի և գլխի վիրավորումներով տեղափոխվել է վիրահատարան, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները»,- գլխավոր բժիշկ Էրիկ Հաթվայի խոսքերն է մեջբերում Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։