Պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված հսկողություն իրականացնել հանրապետության ճանապարհներին։ Այս մասին գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Դեկտեմբերի 28-ից 29-ը, պարեկները հանրապետությունում ստուգել են 1,655 տրանսպորտային միջոցների անվադողեր, 180-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։ Դեկտեմբերի 28-ից 29-ը, հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 274 պատահար։ Նշված պատահարների մասնակից 520 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 10-ի անվադողերն են եղել ոչ ձմեռային։
ՆԳ նախարարությունը կրկին հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խիստ վարչարարությունը շարունակվելու է»,- գրել է նա:



