Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմական հարվածների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, ևս 94-ը՝ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությանը։
«Շատ մարդիկ դեռ փլատակների տակ են, քանի որ փրկարարները չեն կարողանում հասնել նրանց»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և պատանդներ վերցնելով։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայում՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմաքաղաքական կառույցը և ազատ արձակել բոլոր առևանգվածներին։



