
Այսօր ընդունված պետական բյուջեի նախագծով պաշտպանության նախարարությանը 2026-ին 563 միլիարդ դրամ կհատկացվի՝ մոտ 1․5 միլիարդ դոլար։ Այս տարվա համեմատ ռազմական ծախսերը կկրճատվեն մոտ 265 միլիոն դոլարով։
Չնայած պաշտպանական ծախսերի շեշտակի նվազեցմանը ընդհանուր պետական բյուջեն հաջորդ տարի կաճի ավելի քան 5 տոկոսով։
Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ ծախսել կամ մոտ 9․5 միլիարդ դոլար։