2025 թվականի հունվարից նոյեմբեր ժամանակահատվածի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 8.1 աստիճան, որը նորմայից բարձր է գրեթե մեկ աստիճանով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Տեղումների քանակը նույն ժամանակահատվածում կազմել է 422 միլիմետր, որը կազմում է նորմայի 81%ը: 2025 թվականին տաք են եղել հատկապես մարտ և նոյեմբեր ամիսները, երբ ամսական միջին ջերմաստիճանները իրենց նորմաներից բարձր են եղել համապատասխանաբար 2.9 և 3.1 աստիճանով։
2025 թվականի մարտը վեցերորդ տաք մարտն էր, սկսած 1935 թվականի դիտարկումների տվյալների համաձայն։ Առանձին օրերին դիտվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ։ Մասնավորապես մարտի 17-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Կապանում հասավ 31.3° աստիճան, գերազանցելով մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանը։
Օդի ջերմաստիանի զգալի բարձր արժեքներ դիտվեցին օգոստոսի 2–ին և 5–ին՝ օրական առավելագույն ջերմաստիճանները Երևանում հասնելով համապատասխանաբար 41.9 և 41.5 աստիճանի և գերազանցեցին տվյալ օրերի երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանները, իսկ Արենիում այդ օրը գրանցվեց 42.6 աստիճան։
Օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում է դիտվել նաև հոկտեմբերի յոթից ինը ընկած ժամանակահատվածում, երբ օրական միջին ջերմաստիճանները Հանրապետության առանձին շրջաններում բարձր էին 5-7 աստիճանով։
Արարատյան դաշտում և Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանները հասան 30-ից 32 աստիճան, իսկ Մեղրիում 34.5 աստիճան, որոնք նույնպես աննախադեպ էին։
Նոյեմբեր ամիսը մեր հիդրոթերթաբանական դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենատաքն էր, սկսած 1935 թվականից։ Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է նոյեմբերի 9–ին կապանում 27 աստիճան, նոյեմբերի 23 ին առավելագույն ջերմաստիճանը հասել է 25.8 աստիճանը։
2025 թվականի ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Արենիում 42.6 աստիճան օգոստոսի 2–ին, իսկ ամենացածր ջերմաստիճանը -28.5 աստիճան հունվարի 30-ին»,– հայտնեց Ազիզյանը։
Նրա խոսքով, 2025 թվականի ձմեռը ամենաչորն է եղել սկսած 1935 թվականից. «Տեղումների միջին քանակը Հայաստանում ձմռան ամիսներին կազմում է 55.7 մմ է, որը նորմայի 49%–ը։
Ցանկանում եմ առանձնացնել երկու վտանգավոր երևույթ, որ դիտվեցին 2025 թվականին։ Առաջինը Արտաշատում մայիսի 5-ին երեք ժամ 10 րոպե ընթացքում թափվեց մեկ ու կես անգամ նորմայից ավել տեղում էր և զգալի վնաս հասցրեց տնտեսությանը և մյուս վտանգավոր հիդրոթերթաբանական երևույթը որ հունիսի 15-ին ուժեղ քամի պտտահարում դիտվեց Ապարանում որի ընթացքում քամու ուժգնությունը հասավ մինչև 39 մետրվ վայրկյան նույնպես զգալի վնաս հասցնելով տնտեսությանը։



