2023թ. հունվարին արդյունաբերությունն աճել է 1...

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն՝ 2023թ.-ի հունվարին Հայաստանում արդյունաբերության ծավալը կազմել է 177.7 մլն ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել է 1.4%-ով, մինչդեռ նախորդ ամսվա նկատմամբ՝ նվազել 41.9%-ով:

2023թ.-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արդյունաբերության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ՝

ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում +7.5%, 

մշակող արդյունաբերություն՝ +7.3%,

էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ -7.2%,

հանքարդյունաբերություն՝ -3.4%: