
Իրանի տարածքին Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1062-ի: Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտնել է հանրապետության Նահատակների և վետերանների գործերով հիմնադրամի նախագահ Սայիդ Օհադին։
«Այսօրվա դրությամբ մենք հողին ենք հանձնել 1062 մարդու, ևս 5800-ը վիրավորվել է (Իսրայելի) հանցագործությունների հետևանքով, որոնցից մոտ 100-ը նախկինի նման հոսպիտալացված է, 34-ի վիճակը գնահատվում է ծանր», - ասել է պաշտոնյան։
Հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանին՝ հայտարարելով, թե թիրախավորում է Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերը։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ էր հասցնում Իսրայելին։ Իսրայելական հարվածներից մի քանի օր անց ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվեց հակամարտության մեջ՝ ռմբակոծելով Իրանի երեք միջուկային օբյեկտները։ Ի պատասխան՝ Իրանը հարվածեց Կատարում ամերիկյան ռազմակայանին։ Հունիսի 24-ին կողմերի միջև հրադադար հայտարարվեց։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից շուրջ 30 զոհի մասին։