Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է...

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում (մեզ համար ցավոտ հիշողություններ առաջացնող մի հատվածում) տեղադրվել է անցակետ։
Անցակետը նման է 2021թ․ Գորիս-Կապան ճանապարհին ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետին, որտեղով անցնելիս հայ քաղաքացիները ենթարկվում են ադրբեջանական սահմանապահ զորքերի ստուգման…
Հ.Գ. Տեղեկատվությունը տրամադրած անձանց անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեմ կարող նշել, թե որ հատվածում է անցակետը տեղադրված»։