12 տարի տևած հիմնանորոգման ու ամրակայման աշխա...

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․

«12 տարի տևած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի։
Այս պահին Մայր Տաճարում վերականգնման վերջին աշխատանքներն են ընթանում։ Սալապատվում է հատակը, զուգահեռ որոշ հատվածներում վերկանգնվում և թարմացվում են որմնանկարները: Վերականգնվում են Զանգակատան, Ավագ խորանի դիմացի, Հարավային և Հյուսիսային խորանների աստիճաների և Արևմտյան խորանի որմնանկարները»: