«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը Թուրքիայից բավականին մեծ քանակությամբ լոլիկ, վարունգ է ներկրել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է մտել 1 մլն 732 հազար 400 տոննա լոլիկ, իսկ 2019 թվականին Հայաստանը ներմուծել էր 2 մլն 893 հազար 100 տոննա:
Օրինակ՝ ՀՀ թուրքական ծիրան նախորդ տարվա ընթացքում ներմուծվել է 2045 տոննա: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ Իրանից ներմուծվել է 2726 տոննա, Վրաստանից՝ 7528 տոննա ծիրան: Նշենք, որ թուրքական եւ իրանական ծագմամբ լոլիկի ու վարունգի ներկրումը մեծ հարված է տեղական արտադրությանը: Քանի որ ներկրված լոլիկն ու վարունգը շուկայում եւ սուպերմարկետներում բավականին էժան գնով են վաճառվում, հայ արտադրողները տուժում են:
Բանն այն է, որ գյուղացիները վարկեր են վերցնում, լուրջ ծախսեր են կատարում, ձմռան ամիսներին ջեռուցում են ջերմատները, որ լոլիկ եւ այլ մշակաբույսեր աճեցնեն, մի քանի ընկերություններ, դրսից ներկրելով անհայտ բաղադրության լոլիկ ու վարունգ, տեղի արտադրողին դուրս են մղում շուկայից, աղքատացնում, իսկ իրենք լուրջ շահույթ են գեներացնում»: