Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո երկրին առնվազն վեց ամիս կպահանջվի նախագահական ընտրությունները նախապատրաստելու և անցկացնելու համար։
NBC News («Էն Բի Սի Նյուզ») հեռուստաալիքին տված հարցազրույցում նա բացատրել է, որ անհրաժեշտ է փոփոխել օրենսդրությունը և ապահովել քվեարկության անվտանգությունը, այդ թվում՝ ռազմաճակատում գտնվող զինծառայողների համար։
Զելենսկին նաև հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջում են ընտրություններ անցկացնել մինչև պատերազմի ավարտը, ապա անհրաժեշտ է առնվազն 60-օրյա հրադադար։
Նա ընդգծել է, որ եթե ընտրությունները կայանան պատերազմի ընթացքում, պատրաստ է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։



