Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել կրակը ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարի ֆոնին։ Նա իր ուղերձը հրապարակել է սոցիալական ցանցերում։
«Բոլորի համար ակնհայտ է, որ հրադադարը կարող է ստեղծել համաձայնությունների համար անհրաժեշտ պայմաններ», — հայտարարել է Զելենսկին X սոցիալական ցանցում։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան աջակցում է Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում հրադադարին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք էր հայտնել, որ Զելենսկին պետք է պատասխանատվություն կրի և կայացնի կոնկրետ որոշումներ, որոնք թույլ կտան Ռուսաստանին և Ուկրաինային հասնել երկարաժամկետ խաղաղության, այլ ոչ թե պարզապես հրադադարի։



