Հնարավոր չէ ամբողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Թեև նախկին հայ ղեկավարները՝ նրանք բոլորն էլ հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության VIII համագումարում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Հայաստանի ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեզ, փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին, իրենց անտեղի և անհիմն հայտարարություններով շոշափել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը»,- ընդգծել է Ալիևը՝ նշելով, որ ադրբեջանցիները երբեք չպետք է մոռանան դա։



