ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի դեկտեմբերին Grok չաթ-բոտից հետաքրքրվել է, թե ինչպես Վենեսուելայի բնակիչները կարձագանքեն երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ամերիկյան ուժերի կողմից ձերբակալելուն։ Այդ մասին հայտնել է Time ամսագիրը՝ հղում անելով զրույցին ներկա գտնված պաշտոնյային։ Grok-ի մշակողի սեփականատեր Իլոն Մասկի հետ հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը, հաղորդում է Ведомости-ն:
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը մի քանի ժամ շարունակ նեյրոնային ցանցին հարցեր է տվել իր նախագահության և քաղաքական ժառանգության մասին։ Grok-ը պատասխանել է, որ վենեսուելացիներից շատերը կարող են ողջունել Մադուրոյի ձերբակալությունը։
Հունվարին Թրամփը կարգադրել է գործողություն իրականացնել նրան կալանավորելու համար։



