Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի աշխատավայրից 1-2 կիլոմետր հեռավորության վրա՝ Սարյան փողոցում, 1 գիշերում տեղի է ունեցել մայթի «գրավում», հաղորդում է Shamshyan.com—ը։
Գիշերը մի քանի ժամվա ընթացքում ապակեպատ կրպակ են տեղադրել մայթին, ինչը անհարմարություն է ստեղծում հետիոտների համար։
Թե ով է տեղադրողը և արդյոք թույլտվություն ունի, դեռևս հայտնի չէ։ Միայն հայտնի է, որ տեղադրողը նաև փակցրել է թուղթ՝ «տրվում է վարձով» հայտարարությամբ։
Հատկանշական է, որ սա տեղի է ունենում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի ֆոնին՝ մայթերից հեռացնել տարատեսակ կրպակներ, ստեղծված արհեստական խոչընդոտները։



