Զելենսկին խոսել է Ուկրաինայի ընտրությունների...

Ընտրությունների թեմայի քննարկումը Ուկրաինային ոչինչ չի տալիս։ Պատերազմի ժամանակ քաղաքական քննարկումներ չպետք է լինեն։ Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան։

Պետության ղեկավարը շեշտել է, որ ընտրությունների հարցը չպետք է պառակտի հասարակությունը պատերազմի ժամանակ։

«Ես ուրախ կլինեի, եթե ընտրություններն արդեն անցկացված լինեին։ Այս թեման արդեն պետք է ավարտել, քանի որ այս թեման ոչինչ չի տալիս, բացի կռվից, քաղաքական կոչերից, պաստառներից և այլն», - ասել է Զելենսկին։

Նախագահը շեշտել է, որ իր գլխավոր առաջնահերթությունը մնում է պատերազմի ավարտը, այլ ոչ թե ներքին քաղաքական բանավեճը։

«Գլխավորն այն է, որ նրանք ինձ հնարավորություն տան ավարտել պատերազմը և դրանից առաջ չպառակտել պետությունը։ Սա միակ խնդրանքն է բոլոր նրանց, ովքեր դա են ցանկանում», - ասել է նա։