Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Ռուբեն Դ.-ի վարած «Range Rover», 37-ամյա Արա Ա.-ի վարած «Mercedes G500», 35-ամյա Ալբերտ Գ.-ի վարած «Nissan» և 30-ամյա Սարգիս Ֆ.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։



