Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնել արդեն 2027 թվականին։
Բրյուսելում՝ Euronews («Յուրոնյուզ») հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Փաշինյանը նշել է, որ իրատեսական կարող է լինել ինչպես 2027, այնպես էլ 2028 թվականը։
Վարչապետը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին։
Նրա խոսքով՝ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումը եղել է նաև Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը սկսելու շարժառիթներից մեկը։
Միաժամանակ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելը դեռ չի նշանակում անդամակցության բանակցությունների ավտոմատ մեկնարկ։



