Եթե ցանկանում եք, որ Ուկրաինան չհարվածի ՌԴ նավթավերամշակման գործարաններին, ապա ՌԴ-ն չպետք է հարվածի մեր էներգետիկ համակարգին: Այս մասին Fox news-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին:
«Մենք նախագահ Թրամփի հետ մի քանի զրույց ենք ունեցել նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների վերաբերյալ։
Մենք ասացինք, որ չենք կարող պարզապես չպատասխանել այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվում է մեր էներգետիկ ենթակառուցվածքների վրա, այն բանից հետո, երբ Ռուսաստանը սպանում է մեր մարդկանց, մեր էլեկտրաէներգիայի, գազի վերամշակման գործարանների և ամեն ինչի վրա հարձակումներից հետո։
Մենք ասացինք՝ եթե ցանկանում եք, որ մենք չհարվածենք Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, ապա Ռուսաստանը չպետք է հարվածի մեր էներգետիկ համակարգին»,- ասել է Զելենսկին:



