Ստամբուլում հանդիպել են Էրդողանն ու Զելենսկին։
Ավելի վաղ նա հայտարարել է, որ ժամանել է Թուրքիա. «Ես և իմ թիմը ժամանել ենք Ստամբուլ։ Առջևում կարևոր բանակցություններ են սպասվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Մենք աշխատում ենք մեր ժողովրդի պաշտպանությունը, Թուրքիայի հետ մեր միջպետական գործընկերությունը ամրապնդելու և իրական դիվանագիտական հեռանկարներ ստեղծելու ուղղությամբ։ Կան նաև կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկել Սև ծովում նավարկության վերաբերյալ», — գրել էր նա։
Հանդիպման մանրամասներն այս պահին հայտնի չեն։



