Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել. Իրա...

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ երկու լցանավ է պայթել Հորմուզի նեղուցում տեղադրված ծովային ականների վրա։ Այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։

ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ նավերը նեղուցով ընթանում էին «չարտոնված երթուղով»։

Պայթյուններից հետո նավերը կանգ են առել։

Հայտարարության մեջ չեն նշվում նավերի անվանումները, ինչպես նաև տեղեկություն չի հաղորդվում տուժածների կամ զոհերի մասին։