Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազա...

Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի: Հայտնել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով և համոզմունքով և նաև այն մանդատով, որ ստացել է ժողովրդից։ Մենք մեր մանդատը ստանալիս, մեզ ժողովուրդը չի լիազորել կողմ քվեարկել Ալիևյան Սահմանադրությանը։ Սա հստակ արձանագրում է, հետևաբար ուզում է ճնշում գործադրի, ճնշում չգործադրի, դրանից որևէ փոփոխություն տեղի չի ունենում, ընդամենը հակաօրինական գործողություններ է հրահրելու»,- նշել է նա:

«2018 թվականի Նիկոլ Փաշինյանը այլ բան է եղել, հիմա իր հիմնական այսպես ձայների հավաքագրման մեթոդը նաև ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահումն է, վարչական ռեսուրսն է, իսկ վարչական ռեսուրսը դուրս չի գալիս Ալիևյան սահմանադրության համար, հետևաբար ինքը շատ գերագնահատում է իր հնարավոր պոտենցիալը, խոսելով, որ այսպես ժողովրդով դուրս ենք գալու, ընդդիմությանը ճնշենք»,-ասել է Գրիգորյանը: