Ռուսական բանակը հրետանային հարվածներ է հասցրել Խարկովի մարզում Ուկրաինայի ԶՈւ ծանր հեքսակոպտերների գաղտնի բազաներին։
Գումարտակի հրամանատարը ՌԻԱ նովոստիին հայտնել է, որ սկզբում հակառակորդի թիկունքում իրականացված օդային հետախուզության միջոցով հայտնաբերվել է սննդամթերքի և զինամթերքի պահեստ։ Այնուհետև մշտական հսկողություն է սահմանվել դրա նկատմամբ՝ հետևելով զինծառայողների տեղաշարժի երթուղիներին, որոնք բեռներ էին տեղափոխում։
Այդպես հայտնաբերվել են բլինդաժներ, որտեղ տեղակայված են եղել կառավարման կետերը, և որտեղ պատրաստել են ծանր հեքսակոպտերները՝ դիրքեր անհրաժեշտ բեռներ հասցնելու համար։



