
2020 թվականին տրվելու է Հայաստանի ժողովրդական իրավիճակի բարելավման ծրագրերի մեկնարկը։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին պատասխանելիս նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«2021 թվականից մենք մեզ համար խնդիր ենք դնում, որ ընտանիքում 3 երեխան պետք է լինի նորմա։ Այսինքն՝ պիտի լինի այնպիսի իրավիճակ, որ ընտանիքները ցանկանան ունենալ երեք երեխա և ունենան հնարավորություն՝ հոգալու երրորդ երեխայի հետ կապված ծախսերը»,- ասաց Ավինյանը։