Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները,...

Եվրամիությունը պատրաստ է դիմել տարբեր հակազդեցությունների, եթե Իսրայելի ղեկավարությունը հրաժարվի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և թույլատրելու մարդասիրական ավտոշարասյուների մուտքը անկլավ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:

«Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները», – գրել է նա X-ում։

Կալլասի խոսքով՝ հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ բանակցությունների ժամանակ ինքը նրան հիշեցրել է ԵՄ-Իսրայել համաձայնագրի մասին՝ Գազայի հատված մարդասիրական պարագաների անարգել մատակարարման վերաբերյալ, և կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների սպանությունները իսրայելցի զինվորների կողմից օգնության բաշխման կետերում։