
Հուլիսի 21-ին ժամը 01․20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՀԱՊԱԿ ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ ՓԲԸ-ի 2-րդ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եղանակով փախուստի են դիմել երկու հարկադիր բուժվող։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից:
Նույն օրը ժամը 02․41-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները նրանցից մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ։ Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։