
Միջազգային սեքսուալ սկանդալից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել էր. «Astronomer ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը հրաժարական տվեց հենց այդ պատճառով, քանի որ ընկերության հայեցակարգի համաձայն՝ ամուսնական արժեքները հիմնարար են»։
Այս գրառումը, լուրջ անհանգստություն է առաջացրել Փաշինյանի որոշ թիմակիցների շրջանում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ որոշ ներկայացուցիչներ, որոնք քաջածանոթ են ոչ միայն Փաշինյանին, այլև նրա ընտանիքին, անհանգստացել են, որ այդ գրառման շուրջ կարող են թարմանալ դեռ 2021-ին հնչեցված զգուշացումները։
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ հայտարարել էր, թե Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ ունի կոմպրոմատային տեղեկատվություն՝ «կեղտոտ սպիտակեղեն», որը, ըստ նրա, որոշել էր չհրապարակել։
ՔՊ-ում որոշ շրջանակներում մտավախություն է առաջացել, որ նման գրառումով Փաշինյանը, թեկուզ անուղղակի, կարող է խթանել Սերժ Սարգսյանին վերադառնալ այդ թեմային։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թեմայի շուրջ որոշ ՔՊ հնաբնակներ զրուցել են անձամբ Փաշինյանի հետ։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, սակայն, փորձել է նրանց հանգստացնել՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը չի կարող որևէ բան հրապարակել, նույնիսկ երրորդ կողմի միջոցով, քանի որ 2021-ին իրենց միջև որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք մինչև այսօր պահպանվում են։
Իբրև ապացույց՝ Փաշինյանը նշել է, որ վերջին օրերին Սերժ Սարգսյանի քարոզիչները խոսել են ՔՊ-ականների սիրային հարաբերություններից, սակայն նույնիսկ ակնարկ չեն արել իր հասցեին․«Սերժը չի կարող բախտը փորձել։ Կարող են փորձել ինչ որ նոր բաներից խոսել, ինչպես արեց Հրապարակը, բայց այն ինչ ակնարկվել էր մոռացեք», – ըստ աղբյուրի՝ ասել է Փաշինյանը։
Նույն աղբյուրները փոխանցում են նաև, որ Փաշինյանը վստահեցրել է՝ ինքն էլ ունի հակակշիռ կոմպրոմատներ համապատասխան մարդկանց մասին և նշել է ինչ-որ Աննա Հովների անուն, որը, սակայն, ներկաներին ոչինչ չի ասել։ Զրույցից հետո, ըստ նույն աղբյուրների, մտահոգ ՔՊ-ականները բավականին հանգստացած են հեռացել վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մոտից և վերսկսել իրենց կենտրոնացված գործողությունները՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու դեմ։