
Բաքուն ռազմական գործողություններ է նախապատրաստում Իրանի հետ սահմանի երկայնքով, հաղորդում է IRGC Channel հեռուստաալիքը։
Իրազեկ աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը Իրանի սահմանի երկայնքով ձեռնարկում են հետևյալ քայլերը.
- դիտակետերի, ամրաշինությունների և խրամատների կառուցում
- ծանր ռազմական տեխնիկայի տեղադրում
- զրահատեխնիկայի տեղափոխում սահմանային գոտի
- սահմանային վերահսկողություն՝ անօդաչու թռչող սարքերի և մարտական ինքնաթիռների միջոցով։