Ղրղզստանում Թուրքիայի դեսպանին նոտա են հանձնե...

Ղրղզստանը նոտա է հանձնել հանրապետությունում Թուրքիայի դեսպան Սադըկ Դողանին՝ կապված Թուրքիայի իշխանությունների կողմից Ղրղզստանի քաղաքացի Օրհան Ինանդիի առևանգման հետ: Այս մասին երեքշաբթի հայտարարերեն են Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունից:

«Թուրքական դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին նոտա է հանձնվել՝ կապված Ղրղզստանի Հանրապետության քաղաքացու ձերբակալման և Թուրքիայի Հանրապետություն տեղափոխմանթուրքական կողմի գործողության հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Արտաքին գործերի նախարարության՝ Բիշքեկը մատնանշել է նման գործողությունների անթույլատրելիությունը, որոնք «կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն ու նորմերը»: